Պեսկովը հայտնել է՝ երբ կավարտվեն հատուկ գործողությունները

Պեսկովը հայտնել է՝ երբ կավարտվեն հատուկ գործողությունները

Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ գործողությունը կդադարեցնի՝ առաջադրված խնդիրներին հասնելուց հետո միայն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն: Նրա խոսքով՝ հատուկ գործողությունը չունի հստակ ժամկետներ, «ամենակարևորը՝ արդյունավետությունն է»։

«Ռուս զինվորականները հրահանգ են ստացել Վլադիմիր Պուտինից՝ աշխատել համակարգված՝ խուսափելով խաղաղ բնակչության շրջանում զոհերից»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ից Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ուկրաինական կողմը հայտնում է քաղաքացիական անձանց շրջանում բազմաթիվ զոհերի մասին:

Օրեր առաջ Հաագայի համաժողովի ժամանակ 45 երկրներ համաձայնել են համակարգել ռուսական ռազմական հանցագործությունների հետաքննությունը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Համաժողովը մեկնարկել էր Վինննիցայի հրթիռակոծությունից ժամեր անց. հրթիռակոծվել էր քաղաքի ախտորոշիչ կլինիկան . զոհվել էին՝ այդ պահին բուժհաստատությունում գտնվող քաղաքացիները: