ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել և պաշտպանում են բերդաքաղաք Շուշին

ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել և պաշտպանում են բերդաքաղաք Շուշին

Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը՝ ներկայացնելով օրվա ամփոփումը։

«Վերջին օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։ Այս ընթացքում եղել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում են բերդաքաղաք Շուշին:

Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրողներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ: Այս խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության ու կրել մեծ կորուստներ։

զինվոր

Հակառակորդը մարտական գործողություններ է ձեռնարկել նաև ռազմաճակատի այլ ուղղություններով։ Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։

Օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 ավտոտեխնիկա, 8 ԱԹՍ։

Այս պահին Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են։

Զորքերի տրամադրությունը մարտական է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ»: