ՄամուլՏեսանյութ

«Պարոն Սուքիասյան, խնդրում եմ ինձ նկատողություն մի արեք». Խաչատուր Սուքիասյանը բարկացրեց Ալեն Սիմոնյանին

«Պարոն Սուքիասյան, խնդրում եմ ինձ նկատողություն մի արեք». Խաչատուր Սուքիասյանը բարկացրեց Ալեն Սիմոնյանին

ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը տեղից ինչ-որ բան ասաց, որին Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Հերիք չեղա՞վ, 2 մլն տուրիստ եք բա բերում»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիտողություն արեց. «Պարո՛ն Սուքիասյան, պարո՛ն Խաչատրյան, վերջացրեք իրար հետ զրույցը»:

«Դուք էլ վերջացրեք, պարոն Արշակյանի հետ էիք խոսում»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Այսի՞նքն: Պարոն Սուքիասյան, խնդրում եմ ինձ նկատողություն մի արեք»:

Սուքիասյանն էլ իր հերթին․ «Դուք էլ ինձ նկատողություն մի արեք»:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով