Պարեկները տուգանել են Լոռու մարզպետի հորը, Սպիտակի քաղաքապետին
Պարեկները տուգանել են Լոռու մարզպետի հորը, Սպիտակի քաղաքապետին
Պարեկների համար անպատժելիներ ու արտոնյալներ չկան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ներկայացնելով Լոռու մարզում Պարեկային ծառայության մեկ շաբաթ աշխատելու ընթացքում տուգանված մի շարք անձանց.
Այսպես՝ 1 շաբաթվա ընթացքում տուգանվել են՝
1. Լոռու ներկայիս մարզպետի հայրը (մեքենան տուգանային տանելով),
![yashik parekayin](https://bavnews.am/wp-content/uploads/2022/03/yashik-parekayin.jpg)
2. Սպիտակի ներկայիս քաղաքապետը (մեքենան տուգանային տանելով),
3. Վանաձորի նախկին քաղաքապետը,
4. Վանաձորի ամենահայտնի քրեական հեղինակության որդին։
«Հ.Գ. Լոռիում որոշ դիմադրող քրեական հեղինակություններ երկար կհիշեն արցունքաբեր գազի ազդեցությունը»,- եզրափակել է Իոաննիսյանը: