Պարեկը գործել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ․ Դանիել Իոաննիսյան

Պարեկը գործել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ․ Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Ավրորա» ռադիոկայանի հրապարակած տեսանյութում պարեկը գործում է իրավաչափ ու պրոֆեսիոնալ

Նախ իրավական մասով. Տաքսիի վարորդը պարտավոր է կրել դիմակ: Ավելին, որևէ վարորդ իրավունք չունի երթևեկել, քանի դեռ ինքն ու իր բոլոր ուղևորներն ամրակապված չեն: Տեսանյութում վարորդը չի հերքում, որ դիմակով չէր ու չի հերքում, որ չամրակապված ուղևորով է երթևեկել:

Ավելին, վարորդը պարտավոր է պարեկին ներկայացնել իր փաստաթղթերը՝ անկախ կանգնեցման պատճառներից:Բայց պարեկը գործում էր ոչ միայն իրավաչափ, այլև պրոֆեսիոնալ.

Վարորդին համբերատար մի քանի անգամ բացատրում էր կանգնեցման պատճառը, կատարված խախտման բնույթը ու խախտված իրավակարգավորումը (օրենքի դրույթը), փաստաթղթերի ներկայացման պահանջը և այդ պահանջը չկատարելու հետևանքները:

Օրինախախտ վարորդի բղավելը, հեռախոսով նկարահանելն ու գոյություն չունեցող իրավակարգավորումներին վկայակոչելը չի խանգարել պարեկին պահպանել հանգստությունը, վարորդի համար հասկանալի կերպով բացատրելու իր գործողությունների հիմքերն ու կատարելու իր պարտականությունները՝ տուգանելու օրինախախտ վարորդին»: