Պատրաստ եղեք «Հայաստանի ցանկացած սադրանքի»․ Հասանով

Պատրաստ եղեք «Հայաստանի ցանկացած սադրանքի»․ Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շաբաթ օրը Կենտրոնական հրամանատարական կետում ծառայողական խորհրդակցության ժամանակ զինվորականներին հրամայել է պատրաստ լինել «Հայաստանի զինված ուժերի ցանկացած հնարավոր սադրանքի», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը վերլուծվել է ներկայիս օպերատիվ իրավիճակը «Քալբաջարի եւ Լաչինի ուղղություններում, ինչպես նաեւ այն տարածքներում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»։