Պատրաստում ենք կաղամբով անչափ համեղ աղցան նոր բաղադրատոմսով

Պատրաստում ենք կաղամբով անչափ համեղ աղցան նոր բաղադրատոմսով

Ուզում եք համատեղել համեղը օգտակարի հետ՝ ամեն օր պատրաստեք համեղ բանջարեղենային աղցաններ: Bavnews.am-ը առաջարկում է փորձել պատրաստել կաղամբով այս աղցանը:

Այն ոչ միայն համեղ է այլև օգտակար։ Նրանք, ովքեր միս չեն ուտում, երշիկը կարող են բացառել՝ դրանից համը չի տուժի։ Իսկ ով խուսաբում է երշիկեղենից, կարող է այն փոխարինել խաշած հավի ֆիլեով։

Բաղադրիչներ (նախատեսված 5 հոգու համար, եթե պատրաստելու եք ավելի մեծ քանակությամբ մարդկանց համար վերցրեք ավել ամեն բաղադրիչից)՝

Կաղամբ` 300 գր.

Կանաչ սոխ` 20 գր.

Գազար` 80 գր.

Կանաչեղեն` 10 գր.

Վարունգ` 200 գր.

Երշիկ կամ խոզապուխտ (խաշած հավի ֆիլե)` 80 գր.

Կանաչ ոլոռ` 100 գր.

Մայոնեզ կամ թթվասեր` 50 գր.

Աղ սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը (պատրաստման ժամանակը՝ 15 րոպե)`

Աղցանը խառնելու համար մենք վերցնում ենք հարմար խորը չոր աման։

1․ Բարակ շերտերով մանրացրեք կաղամբը, գազարը անցկացրեք խոշոր քերիչով:

2․ Մանր կտրատեք կանաչ սոխը, ինչպես նաև սամիթը կամ այլ կանաչի՝ ձեր ցանկությամբ:

3․ Վարունգը և երշիկը կտրատեք փոքր խորանարդներով:

4․ Ավելացրեք պահածոյացված կանաչ ոլոռ:

5․ Մատուցելուց անմիջապես առաջ աղցանին ավելացրեք մայոնեզ: Կարող եք օգտագործել թթվասեր: Լավ խառնել:

Աղցանը պատրաստ է, կարող եք մատուցել սեղանին։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը։