«Պատերազմի ժամանակ ինձ՝ իր հակառակորդին, առաջարկեց դառնալ Պաշտպանության նախարար, որպեսզի ողջ մեղքն իմ վրա ընկնի»․ Մանուկյան

«Պատերազմի ժամանակ ինձ՝ իր հակառակորդին, առաջարկեց դառնալ Պաշտպանության նախարար, որպեսզի ողջ մեղքն իմ վրա ընկնի»․ Մանուկյան

Անկախ-ի խնդրանքով Վազգեն Մանուկյանն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ սեպտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին։

– Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հեռու է այժմյան համաշխարհային քաղաքականությունից։ Ինչ վերաբերում է իր պարտվողական «պրագմատիզմին», ապա սա նորույթ չէ. Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ նա համոզված էր և թուղթ ու մատիտով «ապացուցում էր», որ մենք պարտվելու ենք։

Եվ պատահական չէ, որ պատերազմի ժամանակ ինձ՝ իր հակառակորդին, առաջարկեց դառնալ Պաշտպանության նախարար, որպեսզի իր սպասելիք պարտության ողջ մեղքն իմ վրա ընկնի։ Բայց տեղի ունեցավ հակառակը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: