Մամուլ

Պավել Մանուկյանը խնդրեց, որ իր շահերը այսուհետ պաշտպանի Զարուհի Փոստանջյանը

Շենգավիթի դատարանում ընթանում է «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստը։

Գործով վկա Գևորգ Մելքոնյաի հարցաքննությունից հետո Պավել Մանուկյանը խնդրեց, որ այսուհետև իր պաշտպանությունը շարունակի Զարուհի Փոստանջյանը և ստացավ դատավորի համաձայնությունը։

Զարուհի Փոստանջյանը դատական նիստերի դահլիճ մտնելուց հետո նորից ստիպված եղավ հեռանալ, քանի որ այդ պահին իր մոտ չէին իր՝ փաստաբանական լիցենզիան հաստատող փաստաթղթերը։

Վերջինս խնդրեց ընդմիջել դատական նիստը, որպեսզի բերի փաստաթղթերը, բայց դատավորը թույլ չտվեց, այլ նշեց, որ կհետաձգի դատական նիստը։

Ընդմիջման ընթացքում լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ համաձայն չի մեղադրական եզրակացությանը․

«Արդեն իսկ եղած մեղադրական եզրակացությունը օրինական չէ, այն պետք է փոխել։ Բացի այդ մենք պետք է հասնենք նրան, որ փոխվի գործի խափանման միջոցը, և կալանավորվածները ազատ արձակվեն»:

Լիանա Մարտիրոսյան

Կիսվեք էջում