Պաշտպանության բանակի հարվածները թշնամուն ստիպում են փախչել անտառային գոտիներ

Պաշտպանության բանակի հարվածները թշնամուն ստիպում են փախչել անտառային գոտիներ

Թշնամին Հադրութի շրջանի հարավային մասի գյուղեր դիվերսիոն ներթափանցումների փորձեր է անում՝ օգտագործելով թեթեւ սպառազինություն: Այս մասին հոկտեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Պաշտպանության բանակի հարվածները նրանց ստիպում են փոխել ուղղությունը եւ փախչել անտառային գոտիներ: Նրանց դեմ գործնականում շուրջօրյա պայքար է մղվում:

թուրք զինվորներ

Դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է մի քանի գյուղերի ուղղությամբ։

Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա։

Հակառակորդը փորձել է Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակողական գործողություններ իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի Հայաստանի հանրապետության սահման, սակայն ոտնձգությունները հետ են մղվել, և կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ հաջողության չեն հասել»,- ասաց նա:

Հովհաննիսյանը հավելեց, որ Անկարան շարունակում է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ ինչպես տեխնիկայով, այնպես էլ հատուկ նշանակության ջոկատներով: