Պաշտոնական վիետնամական ճաշ՝ հայկական երաժշտությամբ․ Տեսանյութ

Պաշտոնական վիետնամական ճաշ՝ հայկական երաժշտությամբ։ Հուլիսի 5-ի երեկոյան Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ընթրիք: Ընթրիքին ներկա է գտնվել Վիետնամ մեկնած կառավարության պատվիրակությունը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, ՀՀ կառավարական պատվիրակության ուղեկցությամբ հունիսի 5-ի վաղ առավոտյան այցելել է Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշահամալիր, այնուհետև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի դամբարան:

Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես եկան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Իսկ այսօր առավոտյան Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ: