Մամուլ

Պայթյուն և փլուզում Զովաբեր գյուղի տներից մեկում. բժիշկները պայքարում են 22-ամյա երկու տղաների կյանքի համար

Պայթյուն և փլուզում Զովաբեր գյուղի տներից մեկում. բժիշկները պայքարում են 22-ամյա երկու տղաների կյանքի համար

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկնության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովաբեր գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ըստ նախնական տեղեկությունների, կուտակված գազից առաջացել է պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։ Փլուզվել է ավտոտնակի և հյուրասենյակի հենապատը, ինչի հետևանքով 2 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։

paytyun pluzum

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տանտիրոջ և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են Զովաբեր գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Մասիս Հովհաննիսյանն ու 22-ամյա Տարոն Մկրտչյանը։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել