Պայթելու է մի օր էս փուչիկը ու էդ պայթյունից տուժելու են բոլորը. Գրիգոր Դանիելյան

Պայթելու է մի օր էս փուչիկը ու էդ պայթյունից տուժելու են բոլորը. Գրիգոր Դանիելյան

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« — Նիկոլակա՞ն ես

— Չէ

— Սերժակա՞ն ես

— Չէ

— Քոչարյանակա՞ն ես

— Չէ

— Բա ի՞նչ… Լևոնակա՞ն ես

— Չէ, չէ

— Բա ի՞նչ ես

— Հայկական եմ… իսկական հայկական ազգայնական

ԱԿԱՆ-ները մեզ բաժանեցին ու սարքեցին նույն տարածքում ապրող մարդկանց տարբեր խմբեր … ական բառը ինքնին հուշում է, որ պայթելու է մի օր էս փուչիկը ու էդ պայթյունից տուժելու են բոլորը… 

Ինձ ահավոր հետաքրքիր է, մնացե՞լ են ՀԱՅԿԱԿԱՆՆԵՐ, էն, որ ոչ մեկի շահերը չեն սպասարկում, բացի ազգային շահերից:

Գիտեն ի՞նչ է ազգային մտածելակերպն ու ազգային գաղափարախոսությունը, ազգասիրությունը, կրոնը, մշակույթը, բանակը, սերունդները, որոնց կրթությունից է կախված, թե ապագան ինչպիսին կլինի: 
ՀԱՅԿԱԿԱՆՆԵՐ ԱՐՁԱԳԱՆՔԵՔ…»։