Չկարողացա փրկել իմ մամային. Ռաֆայել Երանոսյանը հրապարակել է իր մայրիկից միակ լուսանկարը

Չկարողացա փրկել իմ մամային. Ռաֆայել Երանոսյանը հրապարակել է իր մայրիկից միակ լուսանկարը

Դերասան և հաղորդավար Ռաֆայել Երանոսյանը հրապարակել է իր մայրիկից մնացած միակ լուսանկարը, որին կից գրել է. «Մայրիկիցս այս մի նկարն ունեմ: Շնորհավոր երկնային ծնունդդ, մա՛մ»:

Տարիներ առաջ Tert.am Life-ի հետ զրույցում Ռաֆայել Երանոսյանը նշել էր, որ ամենամեծ հարվածը եղել է մայրիկի մահը:

«Մայրիկիս մահը։ Այդ պահին ես չկարողացա լինել նրա կողքին։ Մինչև օրս ինձ մեղադրում եմ, որ, գուցե, այդ օրը մամայիս կողքին լինեի, նա փրկվեր, բայց չկարողացա փրկել իմ մամային, քանի որ այդ օրը կողքին չէի։

Հիմա էլ գերեզմանոց գնալիս մամայիցս ներողություն եմ խնդրում։

Իմ մեջ նստվածք կա, որ, գուցե, ես տանը լինեի, ամեն ինչ ուրիշ կերպ լիներ (դերասանի մայրը հանկարծամահ է եղել, ընտանիքի մյուս անդամները նրա կողքին են եղել, Ռաֆոն ԱՄՆ-ից նոր էր վերադարձել և հաջորդ օրը պիտի գյուղ գնար, հեղ.)»,- ասել էր դերասանը: