Չինաստանում ամուսնուն սիրուհու հետ նկատած կինը հարձակվել է ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա ու կոտրել դիմապակին (Video)

Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի արևելքում՝ Ցզյանսու նահանգի Նանկին քաղաքում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը նստած ընթացքի մեջ գտնվող Audi մակնիշի սև մեքենայի վրա և մահակով հարվածում դիմապակուն՝ բղավելով․ «Բացի՛ր դուռը, դո՛ւրս արի մեքենայից»։

Տղամարդը կանգնեցրել է մեքենան միայն հետիոտնային անցումի մոտ, ինչից հետո դավաճանված կինը զայրացած հարձակվել է նրա վրա։ «Դու ասում էիր, որ մենք տուն ենք գնելու, երեկ մենք տներ էինք նայում, իսկ այսօր դու սիրուհուդ հետ ես», – բղավել է կինն ու հարվածել ամուսնուն։

Ականատեսներն էլ իրենց հերթին շտապել են բացել մեքենայի դուռն ու ամոթանքներ տալ ներսում նստած աղջկան։ Ի վերջո, ոստիկանները ստիպված են եղել նրանց բոլորին բաժանմունք տանել։

Աղբյուր՝ blognews.am

 

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...