«Չթողեցին Հադրութի զինապահեստները պայթեցնեմ, կես ժամ հետո թուրքը մտավ գունդ»․ Մանախ

«Չթողեցին Հադրութի զինապահեստները պայթեցնեմ, կես ժամ հետո թուրքը մտավ գունդ»․ Մանախ

Մոնախ անունով հայտնի Արթուր Այվազյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ երբ հայկական ուժերը դուրս են եկել Հադրութից, նա կապ է հաստատել ղեկավար կազմի հետ, թույլտվություն խնդրել, որ վերացնի տեղում եղած զինտեխնիկան, որպեսզի այն հակառակորդին չմնա, սակայն իրեն թույլ չեն տվել։

Մանախ

«Թույլտվություն խնդրեցի, որ ամբողջ զինապահեստները պայթեցնեմ, բայց ինձ թույլ չտվեցին, ասացին՝ առաջին բանակային կորպուսը գալիս ա պաշտպանելու, ինձ խաբեցին։ Իմ դուրս գալուց կես ժամ հետո թուրքը մտավ գունդ»,- ներկայացրեց նա։