Չեմ կարծում, որ կգնամ Հայկ Մարությանի ներկայացմանը, բայց հաջողություն եմ մաղթում նրան․ Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)

Չեմ կարծում, որ կգնամ Հայկ Մարությանի ներկայացմանը, բայց հաջողություն եմ մաղթում նրան․ Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մտավախություն չունի, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր մոնոներկայացման ընթացքում հնարավոր է իշխանության գործունեությունից մանրամասներ գաղտնազերծի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։

«Մեր գործունեությունը միշտ եղել է բաց, եւ պարոն Մարությանը միշտ եղել է այդ գործունեության կիզակետում, եւ որեւիցե մտահոգություն, քննարկման առարկա չեմ տեսնում»,- նշեց նա։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ չի գնա Մարությանի ներկայացմանը, սակայն հաջողություն մաղթեց նրան։

«Չեմ կարծում, որ կգնամ ներկայացմանը, բայց հաջողություն եմ մաղթում Հայկ Մարությանին։ Ներկայացումը դնելը շատ բարդ եւ աշխատատար գործընթաց է»,- ասաց նա։

Տեսանյութը ստորև