Չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ

Չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ: Այս մասին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանը:

«Երեկ և այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում չեղարկվել և հետաձգվել են մի շարք չվերթեր, որոնք պայմանավորված են խիտ մառախուղով:

Չվացուցակում տեղի ունեցող փոփոխություններին խնդրում ենք հետևել կայքում և հավելվածում»,- ասված է հաղորդագրության մեջ: