Ուշացած և երկար սպասված իրավական գործընթացներ. Արմեն Դանիելյան

Ուշացած և երկար սպասված իրավական գործընթացներ:

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուշացած և երկար սպասված իրավական գործընթացներ:

Ոչ մի հանրորեն վտանգավոր արարք չի կարող որևէ կերպ արդարացվել ինչ-ինչ դրդապատճառներով, այդ թվում՝ նաև քաղաքական:

Այսօրվա իրավական պրոցեսները «մեծն գեներալ» Արթուր Վանեցյանի կողմից բացթողնված, կամ որոշ դեպքերում, ցավոք, դիտավորութամբ անտեսված էջեր են, որոնց անդրադառնալն արդարության վերականգման տեսանկյունից մեծ անհրաժեշտություն է:

Հ.Գ. Նման դեպքում հայտնի ֆիլմի հերոսն ասում էր` «հարսնացուն կգոռա, քացի կտա…, ուշադրություն մի դարձրեք, դա հին կովկասյան սովորություն է»:

Այս պարագայում որևէ մեկի հետ կոմպրոմիսի գնալը լիակատար ձախողում է: Պետք է գործել…»: