«Ունենք արդյունք, որը մեծ զարմանք է առաջացրել». ՀՀ նախագահ

«Ունենք արդյունք, որը մեծ զարմանք է առաջացրել». ՀՀ նախագահ

«Արդեն արբանյակ ունենք: Արբանյակը նկարահանող է: Շատերի համար դա տարօրինակ էր թվում, բայց այն թիմը, որ աշխատում էր, գիտեր՝ ինչի համար է դա արվում:

Հիմա մենք ունենք արդյունք, որը շատ մեծ զարմանք է առաջացրել ոչ միայն երկրի ներսում, այլև երկրից դուրս»,- Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հավելելով մեծ հեռանկարներ են մեզ համար բացվում:

Նախագահը նաև հայտնել է, որ այս պահին մասնագետների կարիք կա. «Թվում է՝ այդ արբանյակը շատ փոքր տրամաչափով է կարողանում նկարահանել, բայց կարող ենք ներքևից, ավելի փորձառու կամ ավելի լավ ծրագրերով կառավարել և անգամներով ավելացնել այդ հնարավորությունը»,- ասել է նա:

Տեսանյութը ստորև