«Ունեմ ճշգրիտ տվյալներ». Սեյրան Օհանյան

«Ունեմ ճշգրիտ տվյալներ». Սեյրան Օհանյան

«Մեր մտահոգութունները ոչ միայն նրանում են, որ մենք պարտություն կրեցինք պատերազմում, այլ որ ճիշտ ղեկավարում չկա այսօրվա իշխանությունների կողմից»,- «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Ոչ ճիշտ ղեկավարման արդյունքում ունեցանք պատերազմ, պարտություն և դեռ պատերազմի ընթացքում այդ պարտությունը խրախուսեցինք։

Այսօր ես ունեմ ճշգրիտ տվյալներ, որ նոյեմբերի 9-ի հայտարությունից հետո մեր իշխանությունները բանավոր կերպով են ցուցում տվել Կուբաթլու-Զանգելան, այսինքն՝ Սյունիքի ռազմավարական նշանակություն ունեցող հատվածերից հեռացնել զորքերը, առանց որևէ սահմանազատման, թե ինչ է՝ այն կողմից թուրքը և ադրբեջանցին ասել են՝ GPS-ով մենք եկել ենք, հեռացե՛ք այդ ռազմավարական կետերից ու ճանապարհներից»,- ասաց Օհանյանը։

Տեսանյութը ստորև