Ու՞մ հետ է ամուսնանում Սուրեն Պապիկյանը (ֆոտո)

Ու՞մ հետ է ամուսնանում Սուրեն Պապիկյանը (ֆոտո)

Այսօր լուր տարաածվեց, որ ամուսնանում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հարսանիքը տեղի է ունենալու հունվարի 22-ին, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Մինչ այս պահը, սակայն, չի հայտարարվել, թե ում հետ է ամուսնանում Պապիկյանը։

Hraparak.am-ի տեղեկություններով՝ հարսանցուն նրա նախկին խոսնակն է` Արմինե Մուրադյանը: Նա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակն էր, երբ նախարարը Սուրեն Պապիկյանն էր:

Հետո դուրս եկավ նախարարությունից: Նրանց կապի մասին շատ քիչ մարդ գիտեր, հանրային մակարդակում նախարարն ու խոսնակը իրենց մտերմության և հարաբերությունների մասին որևէ կերպ զգացնել չեն տվել: