«Որտե՞ղ է եղբայրս»․ Այդպես էլ նորածնին չտեսած Հայկուհի Խաչատրյանի երեխաները միացել են ֆլեշմոբին․ ֆոտո

Որտե՞ղ է եղբայրս ․․․ Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը կազմակերպել է ֆլեշմոբ «Հայ Մայրեր» հասարակական շարժման շրջանակներում։

«Նպատակն է արտահայտել մեր՝ հայերիս և մայրերիս բողոքը «Հանրապետական» ծննդատանը վերջերս տեղի ունեցած նորածնային առեղծվածային անհետացումների դեմ»,- հայտարարել է Հայկուհին:

Ֆլեշմոբին մասնակցել են նաև Հայկուհու երկու երեխաները՝ պարզելով «Հայկը մեր եղբայրն է, գտեք նրան», «Որտե՞ղ է եղբայրս» գրությունները:

«Հուսով եմ, որ կան մարդիք, ովքեր կարդում են իմ գրառումները և անհանգստանում են սեպտեմբերի 24 ին 2019թ ծնված և անհայտացած նորածնիս մասին ։ Ես կազմակերպում եմ “Հայ Մայրեր” հասարակական շարժման շրջանակներում ֆլեշմոբ որը կոչվում է « Պահանջում ենք գտնել Հայկուհու առևանգված նորածնին»: Եթե դուք կարդում եք այս գրառումը, ապա նկարվեք Ձեր ձեռքում պահված A4 ֆորմատի թղթի վրա գրելով Ձեր պահանջը։ Անպայման հեշտեգով»,- գրել է Հայկուհին։