Որդու մահից հետո կինը դրսում է քնել

Որդու մահից հետո կինը դրսում է քնել

Sputnik Արմենիան գրում է․ 61-ամյա Գայանե Սահակյանի տղան 1 շաբաթ առաջ է մահացել։ Երկու օր առաջ տղային հուղարկավորել են, ու կինը դրսում է մնացել։ Տիկին Գայանեն ինսուլտ է տարել` ոտքերը թուլացած են, բացի այդ, առողջական այլ խնդիրներ էլ ունի։ Նախարարությունը խնդրին լուծում տվեց։

Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան 13 հասցեի շենքի բակում փայտից մի նստարան կա. արդեն երկու օր է, ինչ 61-ամյա Գայանե Սարգսյանն այնտեղ է գիշերում։ Կնոջ տղան օրեր առաջ է մահացել, և թաղումն անելուց հետո կինն անօթևան է մնացել։

Տիկին Գայանեի հարևաններն օգնում են ինչով կարող են, սակայն չգիտեն` ինչ անեն, որպեսզի կինն այլևս դրսում չմնա։ Կինն ապրել է Ռոստովյան 13 շենքի 1-ին բնակարանում։ Պարտքերի պատճառով 1.5 տարի առաջ ծախել էին տունը։

«Տանտերը քանի որ գիտեր` բնակվելու տեղ չունեին էս խեղճերը, թողել էր, որ ապրեն հենց էնպես։ Իսկ Գայանեի տղան` Հակոբը, լյարդի ցիռոզ ուներ և 1 շաբաթ առաջ մահացավ։ Տան տերերը, մենք` հարևաններով, հավաքվեցինք և թաղում արեցինք, հետո տանտերը դուռը փակեց, գնաց։ Էս կինն էլ տեղ չունի գնալու. մնացել է դրսում»,–ասաց տիկին Գայանեի հարևանուհին` Աննա Դավթյանը։

Նա պատմեց նաև, որ նախորդ տարի տիկին Գայանեին ինսուլտ է խփել, ինչի հետևանքով ոտքերը թուլացել են, և հիմա միայնակ քայլել չի կարող։ Բացի այդ, կինը տառապում է շաքարային դիաբետով, լսողության հետ կկապված խնդիրներ էլ ունի։ Տիկին Գայանեին, ըստ հարևանների, օրեր առաջ նորից ինսուլտ է խփել, վիճակն ավելի է վատացել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում