Որդուս մահվան մեղավորները ենթարկվելու են քրեական պատասխանատվության. արնաքամ լինող կապիտանին օգնության չեն հասել

Որդուս մահվան մեղավորները ենթարկվելու են քրեական պատասխանատվության. արնաքամ լինող կապիտանին օգնության չեն հասել

News.am-ը գրում է․ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախյան պատերազմի մասնակից Աշոտ Պրազյանի երկու որդիները՝ կապիտան Ռուբեն և լեյտենանտ Տիգրան Պրազյանները մեկնեցին ռազմաճակատ։

«Շատ մեծ ցավ է, երբ աշխարհում միայն այդ երկու երեխային ունես ու իրենք գնում են պատերազմ։ 30 տարվա կայացած և հզոր հայոց բանակը 2 տարվա ընթացքում կազմաքանդեցին։

Չունենալով ճիշտ հրամանատարներ ու չստանալով ճիշտ հրամաններ՝ գնացին ու զոհվեցին մեր տղաները»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Պրազյանի հայրը՝ Աշոտ Պրազյանը։

Ռուբեն Պրազյանը գերազանցությամբ ավարտել է դպրոցը, ապա ընդունվել Մոսկվայի ռազմական համալսարան՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուների թարգմանության բաժին, ավարտել կարմիր դիպլոմով և ծառայության անցել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում։ Մասնակցել է խաղաղապահ առաքելության Աֆղանստանում և Սիրիայում։

«Ես մասնակցել եմ Արցախյան առաջին պատերազմին։ Մոնթե Մելքոնյանը շատ է եղել այս տանը՝ դեռ այն ժամանակվանից, երբ Մոնթեին Հայաստանում շատ քիչ մարդ էր ճանաչում։ Տեսնելով, թե իր շրջապատում ինչքան կարևոր են ընտանիքն ու հայրենիքը, որոշեց դառնալ զինվորական»,- պատմեց Աշոտ Պրազյանը։

Ռուբենի հայրը նշում է՝ որդու բոլոր զինվորները սիրում և հարգում էին նրան։ Ռուբենը հոգատար էր իր զինվորների նկատմամբ նաև աշխատանքից դուրս։ «Հնարավոր է՝ ինչ-որ բան պատահեր զինվորի կամ իր ընտանիքի անդամի հետ, միանգամից շտապում էր հիվանդանոց՝ իր հնարավորության չափով օգնելով զինվորին»,- հիշեց Ռուբենի հայրը։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում