Որդին ահազանգել է ոստիկանություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բժիշկների պատճառով իր մայրը մահացել է

Որդին ահազանգել է ոստիկանություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բժիշկների պատճառով իր մայրը մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 8-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 57-ամյա Գ. Ավանեսյանը և հայտնել, որ օգոստոսի 6-ին, ժամը 17։30-ի սահմաններում իր մայրիկին՝ Ռ. Ավանեսյանին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ մահացել է։

Ահազանգով մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին Գ. Ավանեսյանը հայտնել է, որ իր մայրը մահացել է բժիշկների կողմից ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու հետևանքով։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: