Ովքեր են գտնվում ԱԺ-ի շրջափակված շենքում

Ովքեր են գտնվում ԱԺ-ի շրջափակված շենքում

ArmLur.am-ը գրում է․ Քիչ առաջ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան փողոցում հրավիրված հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց փակել Ազգային ժողովի շենքի բոլոր մուտքերը: Մանուկյանը նշեց, որ պետք է խոչընդոտել ԱԺ շենք պատգամավորների մուտք գործելուն:

ArmLur.am-ը տեղեկացել է, որ այս պահին ԱԺ շենքում մոտ 10 պատգամավոր կա, ինչպես նաև շենքում են պատգամավորների օգնականներ, փորձագետներ, Աժ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Հատկանշական է, սակայն, որ ընդդիմությունը նման քայլի դիմեց այնպիսի օր, երբ ԱԺ նիստ չկար և 131 պատգամավորներից շատ քչերն էին շենքում, ավելին ԱԺ մուտքերը շրջափակվեցին աշխատանքային ժամի ավարտից՝ 18:00-ից, հետո, նկատում է աղբյուրը: