Ովքե՞ր են «Միսս տիեզերք Արմենիա-2021»-ի և «Միսս աշխարհ Արմենիա-2021»-ի մասնակիցները

Ովքե՞ր են «Միսս տիեզերք Արմենիա-2021»-ի և «Միսս աշխարհ Արմենիա-2021»-ի մասնակիցները

Sputnik Արմենիան գրում է․ Արդեն հայտնի է, թե ովքեր են այս տարի մասնակցելու «Միսս տիեզերք Արմենիա–2021» և «Միսս աշխարհ Արմենիա–2021» գեղեցկության մրցույթներին և հաղթելու դեպքում Հայաստանը ներկայացնելու միջազգային երկու մրցույթներում։

Այս տարի ամենամյա գեղեցկության մրցույթին մասնակցում են 20 գեղեցկուհիներ ոչ միայն Երևանից և Հայաստանի մարզերից, այլև Ռուսաստանից, ԱՄՆ–ից և Իրանից։

Մանան Հունանյան, 18 տարեկան

Գեղեցկուհիներից 15–ը կպայքարեն «Միսս տիեզերք Արմենիա–2021» տիտղոսի համար, 19-ը՝ «Միսս աշխարհ Արմենիա–2021»-ի։

Միջազգային մրցույթների չափանիշները տարբեր են։ «Միսս տիեզերք»–ին կարող են մասնակցել 18–28 տարեկան աղջիկները, «Միսս աշխարհ»–ին՝ 17–26։

Վիվիանա Ասատուրի, 17 տարեկան

Երևանում անցկացվող գեղեցկության մրցույթի ձևաչափն այս տարի տարբերվում է նախորդից։

Մրցույթի առաջին օրը՝ սեպտեմբերի 18–ին, տեղի կունենա նորաձևության ցուցադրություն 3 հագուստներով՝ սպորտային, կոկտեյլային և երեկոյան, աղջիկները կցուցադրեն իրենց բեմական քայլվածքը, կեցվածքն ու ժպիտը։

Մարինա Կարապետյան, 28 տարեկան

Երկրորդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, կլինի ժյուրիի անդամների հետ հարցուպատասխան։

Եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 22–ին «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ կցուցադրվի աղջիկների մասին պատմող ֆիլմը, դրան կհաջորդի տիտղոսակիրների թագադրման արարողությունը։

Մանե Բաղիրյան, 19 տարեկան

«Միսս տիեզերք Արմենիա–2021» և «Միսս աշխարհ Արմենիա–2021» մրցույթների հաղթողները կմասնակցեն աշխարհի ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթներին՝ «Միսս տիեզերք» և «Միսս աշխարհ»։

Այս տարի հեղինակավոր մրցույթների 70–ամյակն է, որոնք կանցկացվեն նոյեմբերին և դեկտեմբերին։

Ադրիանա Գալստյան, 26 տարեկան

Ի դեպ, ձեր նախընտրած մասնակցի օգտին կարող եք քվեարկել հետևյալ հղումով:

Ալլա Կարապետյան, 21 տարեկան

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում