Ոստիկանները վնասազերծել են տարիներ առաջ Արարատում «օրենքով գող» «Մարսոյին» սպանողի տղայի նկատմամբ մահափորձ կատարողին

Ոստիկանները վնասազերծել են տարիներ առաջ Արարատում «օրենքով գող» «Մարսոյին» սպանողի տղայի նկատմամբ մահափորձ կատարողին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 13-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետի պաշտոնակատար Վահան Մաթևոսյանի), ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները (բաժնի պետ Ղարիբ Հովհաննիսյանի) գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչների հետ, մարզային քննչական վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի և Վեդիի քննչական բաժնի պետի տեղակալ Ահարոն Սաֆարյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում Արարատ քաղաքում հայտնաբերել ու վնասազերծել են Արարատ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Հովհաննիսյանին։

Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները մի քանի օր շարունակ կատարել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքներ, այդ թվում՝ դարանակալումներ, և երեկ օպերատիվ տվյալներ են ստացել, որ Ա. Հովհաննիսյանը գտնվում է Արարատ քաղաքում։

Ոստիկաններն ու քննիչները ճիշտ և գրագետ գործողության արդյունքում վնասազերծում են նրան, ով փորձում է դիմել փախուստի, սակայն չի կարողանում երկար փախնել, ու վնասազերծման պահին դիմադրություն է ցույց տալիս իրավապահներին, սակայն շնորհիվ իրավապահների պրոֆեսիոնալիզմի՝ Ա. Հովհաննիսյանը վնասազերծվում է, ում մոտ նաև ատրճանակ է եղել, ու չէր բացառվում, որ նա կրակոցներ արձակեր իրեն հետապնդող ու վնասազերծող ոստիկանների ու քննիչների ուղղությամբ։

Վերջինս Mercedes մակնիշի ավտոմեքենայով բերման է ենթարկվում ոստիկանության Արարատի բաժին, իսկ Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա. Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված Վեդիի քննչական բաժնի պետի տեղակալ Ա. Սաֆարյանի որոշմամբ նա ձերբակալվում է, իսկ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Հովհաննիսյանը 2009 թվականին Արարատի մարզում սպանված հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանի տղայի ընկերն է, այդ ընտանիքի համակիրը, ով այս տարվա մայիսի 8-ին Վեդի քաղաքում ինքնաձիգով կրակոցներ էր արձակել Վեդի քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Լայերտ Շ-ի ուղղությամբ, ում հայրը՝ Պերճ Շ-ն, 2008-ին սպանել էր «օրենքով գող» Մարսոյին

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում