Ոստիկանները կանգնեցրել են անկանոն երթևեկող «Նիվան» և ձերբակալել ուղևորներին (Տեսանյութ)

Ոստիկանները կանգնեցրել են անկանոն երթևեկող «Նիվան» և ձերբակալել ուղևորներին (Տեսանյութ)

Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ՊՊԾ ոստիկանները քաղաքի շուկայի տարածքում նկատել են անկանոն երթևեկող «ՎԱԶ-21 214» մակնիշի մի ավտոմեքենա:

Նկատելով ոստիկաններին՝ մեքենայի վարորդը ձեռքի փաթեթը նետել էր ավտոմեքենայի դիմացի ռետինե գորգի վրա՝ տեսանելի հատվածում: Տղամարդու հայտնածով՝ փաթեթում թմրանյութ էր:

Ոստիկանությունից Bavnews.am-ին հայտնում են, որ մեքենայի 26-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը ձերբակալվել են, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Քրեական վարույթի շրջանակում դեկտեմբերի 19-ին կատարվել է մեքենայի զննություն:

Ռետինե գորգի վրա հայտնաբերվել է ծխախոտի տուփ՝ կաթուցիչով, թղթով փաթեթավորված կանեփանման բույսի 10 սերմ և թղթե փաթեթ՝ լցված մոտ 4 գրամ կանեփանման զանգվածով:

Տեսանյութը ստորև