Ոստիկանները բերման ենթարկեցին ԿԲ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին (Տեսանյութ)

Ոստիկանները բերման ենթարկեցին ԿԲ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին

Կենտրոնական բանկի դիմաց լարված իրավիճակ է ոստիկանների և այնտեղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջև։ Ակցիայի մասնակիցները բողոքում էին վարկային կազմակերպությունների տրամադրած բարձր տոկոսադրույքների դեմ։

Նրանք պահանջում էին հանդիպում ԿԲ-ի ներկայացուցչի հետ:

Ամեն ինչ սկսվեց, երբ ոստիկանները փորձում են բերման ենթարկել ակցիայի կազմակերպիչներից Մանուել Մանուկյանին։

Ոստիկանները ուժ գործադրելով մեքենան նստեցրին Մանուել Մանուկյանին եւ մի քանի քաղաքացիների։

Տեսանյութը ստորև