Ոչինչ, այլ զինվորի կզարդարեք․ Փաշինյանի համակրի սկանդալային մեկնաբանությունը

Ոչինչ, այլ զինվորի կզարդարեք․ Փաշինյանի համակրի սկանդալային մեկնաբանությունը

Hraparak.am-ը գրում է․ Վայոց Ձորի մարզ ապրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի ժամանակ համայնքներից մեկի գերեզմանատանը, ուր Փաշինյանը այցելել էր ծաղիկներ դնելու արցախյան վերջին պատերզամում զոհվածների շիրիմներին, միջադեպ տեղի ունեցավ։

«Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք, սա իմ եղբոր գերեզմանն է, ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թուլ չեմ տալիս», — ասաց նա Փաշինյանին:

Գերեզմանոցից դուրս գալիս Փաշինանը նորից կանգնեց շիրիմի մոտ, փորձեց խոսել այդ քաղաքացու հետ, որը սակայն Փաշինյանին ասաց. «Ձեր իշխանությունից ոչ ոք ինձ չի օգնել եղբորս դիակը գտնելու հարցում, ընդհակառակը խանգարել են»:

Փաշինյանը տեղեկացավ, որ զոհվածը քաղաքացու քրոջ ամուսինն է, անուհետեւ ասաց «լավ եղեք» և հեռացավ:

Քաղաքացու այս որոշումը՝  Փաշինյանին գերեզմանին մոտենալ թույլ չտալու բարկացրել է նրա համակիրներին այն աստիճան, որ վերջիններից մեկը գրել է, թե ուրեմն այդ շիրիմում հանգչողը արժանի չի եղել ծաղիկների, իսկ Փաշինյանն էլ հետևաբար այլ գերեզմաններ պիտի «զարդարի»:

Փաստորեն Փաշինյանի պաշտանմունքը հոգեխանգարմունքի է հասցրել այն աստիճանի, որ կարծում են, թե Փաշինյանը ծաղիկ դնելով մեծ շնորհ է անում, դեռ մի բան էլ զարդարում է: