Ոնց որ ուզում են ինձ սպանեն․ երգիչ Նարեկ Մակարյանի աղմկահարույց հայտարարությունը (Տեսանյութ)

Ոնց որ ուզում են ինձ սպանեն․ երգիչ Նարեկ Մակարյանի աղմկահարույց հայտարարությունը

Ամերիկայում բնակվող երգիչ Նարեկ Մակարյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով աղմկահարույց հայտարարություն է արել, որը մտահոգել է իր երկրպագուներին և հարազատներին։ Նա տեսաուղերձում, մասնավորապես, ասել է․

«Հարգելի ժողովուրդ, Ես Նարեկ Մակարյանն եմ, ես ինձ շատ վատ եմ զգում առողջապես ու հայտնում եմ բոլորին, որ էստեղ մի բան կատարվում է, ոնց որ ուզում են ինձ սպանեն»։ Նշենք, որ Նարեկի այս հայտարարությունից հետո իր ընկերները և հարազատները նույնպես տեսաուղերձով են հանդես եկել։

Նարեկի ընկերը՝ Անդրանիկ Մուրադյանը, հայտնել է, որ Նարեկի տեսաուղերձը արված է եղել շտապօգնության մեքենայից, երբ նրան տեղափոխում էին հիվանդանոց։ Նա նշել է, որ բժիշկները Նարեկի ձեռքից հեռախոսը վերցրել են, որպեսզի նա, հավանաբար, տարօրինակ հայտարարություն չանի։

«Ես ցնցված եմ, չգիտեմ` ինչ է կատարվում Նարեկի հետ, որ նա նման հայտարարություն է արել, բայց ուզում եմ հայտնեմ, որ նա այս պահին գտնվում է Գլենդելի հիվանդանոցներից մեկում, նրա կողքին են հարազատները»,-ասել է Մուրադյանը։

Նարեկի մեկ այլ հարազատն էլ՝ Տաթևիկ Դանիելյան անունով, նշել է, որ Նարեկի այն հայտարարությունը, թե իբր բժիշկները ուզում են նրան սպանեն, չի համապատասխանում իրականությանը։ «Մենք հիմա նրա կողքին ենք, բժիշկները նրան հսկում են, խնդրում եմ հանգիստ եղեք»։

Տեսանյութը ստորև