«Ոմն անձը». Մարգարիտ Եսայանն արհամարհանքով խոսեց Էլթոն Ջոնի բարեգործության մասին

Asekose.am-ը գրում է․ «Մեր հանրությունն այնքան էր ոգևորվել «ոմն անձից» 100 լսողական սարքերի տրամադրմամբ՝ ասես մեր պետությունը դրա կարիքն ունեցող քաղաքացիներին երբեք լսողական սարքեր չէր տրամադրել»:

2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ նշել է ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին ու  նախարարին խնդրել է թվեր ներկայացնել՝ հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը քանի լսողական սարք է տրամադրել:

Մարգարիտ Եսայանն ակնարկում էր Էլթոն Ջոնի այցին․ «Վերջին շրջանում սոցցանցերում մենք անհասկանալի ոգերություն էինք տեսնում ընդամենը ոմն անձի՝ 100 լսողական սարքերի տրամադրման առիթով: Մեր հանրությունն այնքան ոգեւորված էր՝ ասես պետությունը երբեք դրա կարիքն ունեցող քաղաքացիներին լսողական սարքեր չէր տրամադրել:

Ես Ձեզ խնդրում եմ հարցը Ձեր ձեռքը վերցնել, քանի որ որպես հանձնաժողովի անդամ, ես գիտեմ, որ պետությունը լուրջ պարտավորություններ ունի եւ դրանք կատարում է: Այդ 100 լսողական սարքերը որքանո՞վ են թեթեւացրել նախարարության պարտավորությունները»,- հարցրել  Մարգարիտ Եսայանը:

Ըստ Մանե Թանդիլյանի, ներկայումս նախարարությունը հաշմանդամությամբ մարդկանց անհրաժեշտ սարքավորումների տրամադրման նոր եղանակ է ներդնում՝ սերտիֆիկատներով: Մասնավորապես՝ այդ եղանակն արդեն ներդրվել է հաշմասայլակներ ստանալու համար, դրանով տարբեր կազմակերպություններ են զբաղվում, եւ այս հարցով քաղաքացիների գանգատները մեծապես կրճատվել են:

Շարունակությունը կարող եք դիտել սկզբնաղբյուր կայքում