Ողջ աշխարհի հայերը շուտով իմանալու են իրականությունը․ Արթուր Ասատրյան (Տեսանյութ)

Ողջ աշխարհի հայերը շուտով իմանալու են իրականությունը․ Արթուր Ասատրյան (Տեսանյութ)

«15-16 տարի ապրել եմ Իտալիայում, այդ ընթացքում ինչով կարողացել եմ, ժողովրդին օգնել եմ։ Օգնել եմ դպրոցներին, մանկատներին և այլն։ Ովքեր գիտեն իմ կենսագրությունը, տեղյակ են, որ Հայաստանից հեռացել եմ 22 տարեկանում, երբ չունեի ոչ մի բան, միայն հայրական տուն ունեի։

Ես չեմ ունեցել ոչ մի կապիտալ, մեկ ռուբլի անգամ չեմ աշխատել Հայաստանում, բյուջեն էլ չեմ թալանել»,- «Հայ խաչակիրների ազատագրական շարժման» վերաբերյալ տված հարցազրույցում պատմում է բարերար Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն։

«Բայց շատ հայեր հիմա իսկապես հասկանում են՝ ես ինչ եմ անում։ Ես գալիս եմ Հայաստան, ինձ հետ բերում եմ միլիոնավոր դոլարներ ու օգնում եմ էջմիածնեցիներին։ Էջմիածնից բացի, ես օգնություն եմ հատկացնում նաև բոլոր այն բնակավայրերին, որտեղ որ կարողանում եմ։

Դոն պիպո Արթուր Ասատրյան

Բայց ի՞նչ պատասխան եմ ստանում այսքանից հետո։ Հասկանու՞մ եք, աշխարհի բոլոր ծայրերում ինձ սիրում են, բայց միակ տեղը՝ իմ հայրենիքը, որտեղ ես ինձ պիտի լավ զգամ, հանգստություն զգամ, չեմ զգում։ Ավելին՝ ես արդեն երկար տարիներ է՝ այդ հոգեկան հանգստությունը փոխարինել եմ տանջանքով։

Ամեն դեպքում՝ ես չեմ դադարում օգնել հայրենիքիս, կոչ եմ անում աշխարհի բոլոր հայերին միանալ ինձ ու օգնել Հայաստանին։ Բոլորը ինձ հարց են տալիս՝ ինչու։

Այ դրանց պատասխանը, ես ձեզ խոսք եմ տալիս, շուտով տալու եմ, ողջ աշխարհի հայերը շուտով իմանալու են իրականությունը։ Կան փաստեր, որոնցով առաջնորդվելով՝ խոսելու եմ»,- նշում է Ասատրյանը։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում