Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում․ Toyota Land Cruiser-ը վարելիս, հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանը

Ողբերգական դեպք Երևանում․ Toyota Land Cruiser-ը վարելիս, հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան Ա․ Ավետիսյան փողոցում դուրս  եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 2-րդ շենքի դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ 

toyota land cruiser

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Վանուշ Հովհաննիսյանն ու պարեկներ Հովիկ Քոչարյանն ու Հաբեթ Խուդոյանը։Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկներն արաձանագրել են նրա մահը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժին որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով՝ Գ․ Գալստյանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանը։

Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, Երևանի գնդի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 56-ամյա Արմեն Խարազյանն է։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նախկինում աշխատել է ԱՄՆ-ում Հայաստանի փոխդեսպան։Դեպքի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

Կիսվեք էջում