Մամուլ

Ողբերգական դեպք Երևանում․ Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դի. ժամանել է Երևանի ոստիկանապետը

Ողբերգական դեպք Երևանում․ Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դի. ժամանել է Երևանի ոստիկանապետը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Մալիբուի այգում դի կա։

Ոստիկանները նշված այգում նստարանի վրա հայտնաբերել են 60-65 տարեկան տղամարդու դի։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի խումբը՝ բաժնի պետ Երջանիկ Գևորգյանի, բաժնի պետի տեղակալ Արմեն Ճանճապանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մինչ տեղում աշխատում էր քննչկան խումբը՝ Կենտրոնի ոստիկաններն ու Երևան քաղաքի գնդի պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 62-ամյա Արմեն Տ․-ն է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։

Կիսվել էջում