Ողբերգական դեպք՝ Վայոց Ձորի մարզում. «Թայմազի քար» կոչվող վայրում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք՝ Վայոց Ձորի մարզում. «Թայմազի քար» կոչվող վայրում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Շատին գյուղի Գլաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող «Թայմազի քար» կոչվող հատվածի անտառային մասում ծառից կախված դի կա և այն իջեցնելու և տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարարներն ու ոստիկանները ծառից կախված տղամարդու դին իջեցրել են և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի դի տեղափոխող ավտոմեքեենային։

Մինչ հետաքննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, Եղեգնաձորի ոստիկանները՝ բաժնի պետ Հ. Կոստանյանի գլխավորությաամբ պարզել են մահացածի ինքնությունը. նա Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 55-ամյա Բալաբեկ Խ-ն էր։

Ավագ հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դաի դատաբժշկաման։