Ողբերգական դեպք՝ «Մուրացան» ԲԿ-ում. 3-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Ողբերգական դեպք՝ «Մուրացան» ԲԿ-ում. 3-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում «Մուրացան» ԲԿ-ի մանկական բաժանմունքում մահացել է նույն օրը նշված կենտրոն տեղափոխված 3-ամյա երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ԲԿ են ժամանել ոստիկանության Էրեբունի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ Մարի Ն-ն էր։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան «Մուրացան» մանկական հիվանդանոց է ընդունվել նույն օրը «դեկոմպենսացված սեպտիկ շոկ» ախտորոշմամբ և մահացել է վերակենդանացման բաժանմունքում։