Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Opel Zafira-ն ու Nissan-ը. կա 2 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Opel Zafira-ն ու Nissan-ը. կա 2 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 178-րդ կ հատվածում՝ Սառնակունք գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Zafira և Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վիրավորներին քաղաքացիների հետ համատեղ պատգարակներով շտապօգնության ավտոմեքեննաներին են մոտեցրել քաղաքացիները:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորների մեջ երեխաներ կան: Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը մահացել է: