Ողբերգական ավտովթար` Սյունիքի մարզում
Ողբերգական ավտովթար` Սյունիքի մարզում
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 17:40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes, ՎԱԶ- 2106 և ՎԱԶ-2105 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սիսիան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու վիրավորներից մի քանիսին քաղաքացիների օգնությամբ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։
![syuniq avtovtar](https://bavnews.am/wp-content/uploads/2023/10/syuniq-avtovtar.jpg)
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Անտոն Անտոնյանն և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հովսեփ Գաբրիելյանը։
![syuniq avtovtar 2](https://bavnews.am/wp-content/uploads/2023/10/syuniq-avtovtar-2.jpg)
Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայող էր, ով ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Արցախյան 44-օրյա պատերազմում՝ իր գործընկերների հետ լինելով առաջնագծի ամենաթեժ կետերում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի ու վիրավորների ինքնությունը։