Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. մեքենան մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. հարազատ քույրերը տեղում մահացել են

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. մեքենան մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. հարազատ քույրերը տեղում մահացել են

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 17:50-ի Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել կամրջի հարևանությամբ գտնվող ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:

շտապ օգնության մեքենա

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մահացածներին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Մահացածները կանայք են: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները Երևանի բնակիչներ, 68-ամյա Ռիմա Ոսկանյանն էր և 62-ամյա Ռոզա Ոսկանյանն էր: Նրանք հարազատ քույրեր էին: