Ո՞ր երկրներն են շուտով անհետանալու աշխարհի քարտեզից

Ո՞ր երկրներն են շուտով անհետանալու աշխարհի քարտեզից

Գլոբալ տաքացումը կհանգեցնի մի քանի կղզի-պետությունների անհետացմանը սառույցների հալման և ծովի մակարդակի բարձրացման պատճառով, — գրում է Express պարբերականը։

Կլիմայի փոփոխության արդյունքում որոշ կղզիապետություններ, ինչպիսիք են Կիրիբատին, Տուվալուն ու Մարշալյան կղզիները, կարող են անհետանալ Երկրի երեսից, ասել է Կիրիբատիում գլոբալ բնապահպանական ՀԿ-ի՝ Climate Action Network-ի համակարգող Պելենիզա Ալոֆան:

Ալոֆայի խոսքով գլոբալ տաքացումը հանգեցնում է սառցադաշտերի հալվելուն և, հետևաբար, ծովի մակարդակի բարձրացմանը, ինչը իր հերթին, կարող է հանգեցնել կղզիների ջրասուզման, ինչպես նաև՝ տրոպիկական փոթորիկների ուժգնացման։

Գագաթնաժողովը հիշեցրել է, որ ծովի մակարդակի բարձրացումը և ուժեղացող արևադարձային փոթորիկները վտանգ են ներկայացնում տարածաշրջանի մարդկանց կյանքի և գյուղատնտեսության համար:

Աշխարհի ավելի քան 100 առաջնորդներ համաձայնել են վերջ տալ անտառահատումներին և մինչև 2030 թվականը նոր ծառեր տնկել։

Գիտնականները բազմիցս նշել են Երկրի վրա ջերմաստիճանի բարձրացումը մեկուկես-երկու աստիճանով սահմանափակելու անհրաժեշտության մասին, որ հնարավոր լինի մեղմել գլոբալ տաքացման բացասական հետևանքները:

Դրա համար ավելի քան 190 պետություններ 2015 թվականին ստորագրել են Փարիզյան համաձայնագիրը, որը նախատեսում է գործողությունների կոնկրետ ծրագիր այդ նպատակին հասնելու համար։

Փաստաթուղթը չի ենթադրում հանածո վառելիքից լիակատար հրաժարում, սակայն երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և էներգիայի վերականգնվող աղբյուրների անցման ուղղությամբ: