Ո՞վ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի տեղադրման մասին ահազանգող անձը

Ո՞վ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի տեղադրման մասին ահազանգող անձը

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի տեղադրման ահազանգի մասին:

Նշել է, որ ենթադրյալ ռումբի առկայության մասին ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։

Ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ահազանգ է ստացվել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ կա տեղադրված: Ավելի ուշ ԱԻՆ-ը հայտնել էր, որ ռումբ չի հայտնաբերվել: