Ո՞վ էր Ջորջ Ֆլոյդը, ում մահվան պատճառով ԱՄՆ-ում ցույցեր սկսվեցին. ողջ ճշմարտությունը նրա մասին

Ո՞վ էր Ջորջ Ֆլոյդը, ում մահվան պատճառով ԱՄՆ-ում ցույցեր սկսվեցին. ողջ ճշմարտությունը նրա մասին

Blognews.am-ը գրում է․ Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո՝ մայիսի 25-ից սկսած, ԱՄՆ-ում ցույցեր ու երթեր սկսվեցին: Տղամարդը մահացել էր ոստիկանության կիրառած բռնության հետևանքով:

Ցույցեր են սկսել ընթանալ պետության խոշորագույն քաղաքներում, որոնց մեծ մասը զուգորդվում է բռնությամբ, իսկ մյուս մասը խաղաղ է, սակայն երբեմն բախման է հանգեցնում ոստիկանների հետ: Ցույցեր են սկսվել նաև ԱՄՆ սահմաններից դուրս՝ Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում:

Ջորջ Ֆլոյդը ծնվել է 1973 թ. Հյուսիսային Կարոլինայի Ֆեյեթվիլ քաղաքում և մեծացել է աֆրոամերիկյան համայնքի սրտում՝ Հյուսթոնում: Երիտասարդ տարիքում բասկետբոլով և ամերիկյան ֆուտբոլով է զբաղվել: Մտերիմները նրան անվանում էին «բարի հսկա» բարձր հասակի և սպորտային մարմնակազմության պատճառով:

1993-1995 թթ. Ֆլոյդը հաճախել է Հարավայինֆլորիդյան հանրային քոլեջ, այնուհետև վերադարձել է Հյուսթոն՝ շարունակելու ուսումը, սակայն այդպես էլ չի արել դա: Նա միացել է Screwed Up Click երաժշտական ռոք խմբին և իր համար ընտրել Big Floyd բեմական կեղծանունը:

Տղամարդն առնվազն հինգ անգամ ենթարկվել է քրեական պատասխանատվության: Թմրամիջոցի հափշտակության և պահելու համար մի քանի անգամ կալանավորվելուց հետո նրան 2007 թ. մեղադրանք են առաջադրել զինված կողոպուտի համար, և 2009 թ. Ջորջ Ֆլոյդը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: 2014 թ. նա ազատության մեջ է հայտնվել և տեղափոխվել Մինեսոտա՝ նոր կյանք սկսելու:

Ֆլոյդն ապրել է Մինեսոտա նահանգի Սենթ Լուիս Պարկում և աշխատել է որպես թիկնապահ: 2020 թ. սկզբին նա կորցրել է աշխատանքը կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Մահվան պահին Ջորջը եղել է 46 տարեկան: Ունի երկու դուստր՝ 6 և 22 տարեկան:

Մահից որոշ ժամանակ առաջ նա տեսանյութ էր նկարահանել, որտեղ երիտասարդ սերնդին խնդրում էր վերջ դնել զինված բռնությանը: