«Շուտով «հզոր» Նիկոլը հերթական «հաղթանակը» կնշի». Մետաքսե Հակոբյան

«Շուտով «հզոր» Նիկոլը հերթական «հաղթանակը» կնշի». Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բարի լույս կյա՜նք… Բարի լույս անկյանք աշխարհ… Բարի լույս տոնական թոհուբոհի մեջ գլխակորույս պտտվող հայե՜ր… Արցախում ամեն բան «լավ» է, «մի՛ անհանգստացեք»…

Շուտով «հզոր» Նիկոլը հերթական «հաղթանակը» կնշի, չէ, ավելի շուտ կնվիրի թշնամուն ու կթեթևանա, կփառավորվի՜… Արցախում էլ Նիկոլի նիկոլը, նիկոլները ձեռքերը ծալած չեն նստել. ջանք, եռանդ, քափուքրտինքի մեջ իրենց «մի կոպեկն» են աշխատում…

Ու այս ողջ սառնասիրտ հրեշագործության մեջ կա՛ անբիծ, մաքրամաքուր տեսակը՝ երկնքում, երկրի վրա…

Հենց այդ տեսակը ԴԻՄԱՆՈւՄ Է, ՊԱՅՔԱՐՈւՄ Է, ՀԱՋՈՂԵԼՈւ Է… ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ՇՈւՐՋԲՈԼՈՐՆ Է…»: