Շուշիի ազատագրումը կամ Հարսանիք լեռներում ռազմագործողություն

Այսօր նշվում է Շուշիի ազատագրումը կամ Հարսանիք լեռներում ռազմագործողություն, որը հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն էր, որով արմատական բեկում առաջացրեց Արցախյան ազատագրական պատերազմում։ Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ։ 1992թ․-ի մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտին հասցրին «Հարսանիք լեռներում» օպերացիան:

Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի:

ՀՀ-ում և ԼՂՀ-ում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարված է «Շուշիի ազատագրման և հաղթանակի» օր:

Շնորհավոր հայեր մեր փառապանծ հաղթանակի օրվա կապակցությամբ:

Կիսվիր ընկերներիդ հետ