ԺամանցՇոու-բիզնես

«Շնորհավոր ծնունդդ, իմ լուսավոոոր աղջիկ». Աննա Մանուչարյանը շնորհավորել է դստերը

«Շնորհավոր ծնունդդ, իմ լուսավոոոր աղջիկ». Աննա Մանուչարյանը շնորհավորել է դստերը

Այսօր «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենայի ծննդյան օրն է և նրա մայրը՝ դերասանուհի Աննա Մանուչարյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է դստեր փոքր տարիքում արված լուսանկարը, որին կից գրել է.

«16 տարի առաջ լույս աշխարհ բերեցի իմ ամբողջ կյանքի միակ իրական ընկերոջը: Չգիտեմ՝ անցյալ կյանքում ինչ սխրանք եմ գործել, որ Աստված ինձ օրհնեց հենց իրենով: Երբեք առիթ չի տվել անգամ ձայնս բարձրացնեմ իր վրա, միշտ զուսպ, լուռ ու կազմակերպված: 

malena

Միայն մի բանի մասին եմ անդադար աղոթում, որ լավ մարդիկ հանդիպեն քո ճանապարհին, որ սուտն ու կեղծիքը շրջանցեն քեզ, քո զուլալ սիրտը բաբախի միայն արժանիների համար, ամեն տեսակ սուտ փայլերին չխաբնվես, սրտով ճանաչես քոնը ու երջանիկ լինե ,ուղղակի երջանիկ լինես, արևս, թանկս: 

Շնորհավոր ծնունդդ, իմ լուսավոոոր աղջիկ»:

Կիսվել