Շմայսի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Շմայսի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար»: