Նրան այդ վիճակից հանել է պետք․ եթե այսպես շարունակվեց, վախճանը կլինի ողբերգական․ Լևոն Շարաֆյան

Նրան այդ վիճակից հանել է պետք․ եթե այսպես շարունակվեց, վախճանը կլինի ողբերգական․ Լևոն Շարաֆյան

ԱՄՆ-ում բնակվող դերասան Լևոն Շարաֆյանը կոչ է անում իր կոլեգաներին՝ օգնության ձեռք մեկնել դերասան Վահագն Սիմոնյանին։

«Այսօր համացանցում ես տեսա մի հարցազրույց Վահագն Սիմոնյանի հետ, որը մեզ ծանոթ է « Պոնչ» մականունով.

Շատ հուզվեցի, երբ տեսա, որ Պոնչը հոմլես է, ապրում է ինգնաշեն վրանում, չոլերում և սնվում է բնության կողմից տված բարիքներից. Ես չգիտեմ նրա այդ վիճակի պատճառը, բայց գիտեմ հաստատոր նա կործանման եզրին է.

Պոնչը, ես իմացա մի քանի տարի առաջ Պեկինի միջազգային կինոփառատոնում ստացել է մրցանակ, որպես լավագույն էպիզոդի կատարում հայկական «Եթե բոլորը» ֆիլմում. և մրցանակը նրան հանձնում էին աշխարհահրջակ Ջեկի Չանը և Լյուկ Բեսսոնը.

Նրան ծափահարում էին դահլիճում նստած աշխարհի լավագույն աստղերը. Ինչքան ես գիտեմ Հայաստանում ոչ մի արձագաք չեղավ. Հիմա այդ տղան ծանր հոգեկան և հոգեբանական վիճակում է.

Գիտեմ, որ նրան այդ վիճակից հանել է պետք. Դա կարող եք անել դուք, իմ սիրելի կոլլեգաներ. Կարող եք ընդգրկել նրան նկարվող ֆիլմի, կամ սերիալի մեջ և նա անպայման կվերակենդանանա և կհավատա և իր ուժերին, և իր պիտանի լինելուն.

Եթե այսպես շարունակվեց, վախճանը կլինի ողբերգական, ոչ նրա համար, նա պարզապես կազատվի այդ տառապյալ վիճակից. Վատ կզգանք մենք, որ ժամանակին օգնության ձեռք չմեկնեցինք իրեն, չոգնեցինք ոտքի կանգնել.

Նրան պետք չի օգնել գումարով. Նրան պետք է ընդգրկել գործի մեջ և նա գոհ կլինի և ստացած աշխատանքից և այն գումարից, որ նա կստանա իր աշխատացի դիմաց․ Այդքան բան»։